Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արոնյանի գերազանց մեկնարկը

Արոնյանի գերազանց մեկնարկը
19.03.2013 | 12:16

Մարտի 14-ից Լոնդոնում մեկնարկած շախմատային թագի հավակնորդների մրցաշարի մրցումային առաջին եռօրյան ավարտված է: Հուրախություն շախմատասերներիս` գերազանց է մեկնարկել մեր շախմատային հույս Լևոն Արոնյանը, ով, առաջին տուրում Մագնուս Կառլսենի հետ սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղալուց հետո, հաջորդաբար ծնկի բերեց Բորիս Գելֆանդին, Վասիլի Իվանչուկին: Հատկապես տպավորիչ էր ուկրաինացի գրոսմայստերի հետ խաղացած պարտիան, որտեղ սևերով հանդես եկած հայ շախմատիստը շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին ու հաղթանակի հասավ բացառիկ գեղեցիկ ոճով:
Անշուշտ, փառահեղ արդյունք կլիներ, եթե Արոնյանն ամբողջական միավոր վաստակեր և նորվեգացու հետ պայքարում, սակայն ցանկալին ու իրականը ոչ միշտ են համատեղվում: Հաշվի առնելով, որ ընթերցողի համար հետաքրքրական կլինի այդ խաղի վերաբերյալ Արոնյանի մեկնաբանությունը, ներկայացնենք այն. «Կապ չունի, թե առաջին կամ վերջին տուրում ում դեմ ես խաղում: Իհարկե, այս պարտիայում ավելի լավ արդյունքի կարող էի հասնել, սակայն տասնմեկերորդում հիմար քայլ կատարեցի, որից հետո խաղը երկար չշարունակվեց: Նման զարգացման չէի սպասում: Բացատրեմ` տասնմեկերորդ քայլն ինքնին սխալ չէ, սակայն, չգիտես ինչու, ես կարծում էի, որ եթե խաղայի Na2, ապա Մագնուսը պիտի թագուհիները փոխանակեր: Այդպիսով հնարավոր է սպիտակները մի փոքր առավելություն ստանային: Սակայն նա կարող էր թագուհին տեղափոխել: Տարօրինակ է, որ ես դրա մասին մոռացել էի: Դա էր իմ սխալը»:
Ինչևէ, ցանկանք, որ սա մեր գրոսմայստերի միակ սխալը լինի, ու նա կարողանա պահպանել հաջորդ տուրերի բարձր տոնայնությունը: Այնպես որ, առա՛ջ, Արոնյան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ